ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը Հայաստանում է.նախատեսվում է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ
Политические![ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը Հայաստանում է.նախատեսվում է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ](/timthumb.php?src=disc/07-04-23/ec4c39a6ffb1c5daf8ffbb6fe62c61e5.jpg&w=780)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է ընդունել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին՝ հայտնում են դեսպանությունից։
Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում։
![](banners/armflix.jpg)