Կալիֆոռնիայում ճագարը ոստիկանության աշխատակից է դարձել (լուսանկարներ)
Фотографии![Կալիֆոռնիայում ճագարը ոստիկանության աշխատակից է դարձել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/08-04-23/bea7921fc94bcc9b123e1199c38a93de.jpg&w=780)
Կալիֆոռնիայում ճագարը ոստիկանության բաժանմունքի լիիրավ անդամ են դարձրել, հայտնում է «МИР 24»-ը։
Ոստիկաններից մեկը պատահաբար փողոցում հայտնաբերել է նոր աշխատակցին: Տղամարդը փորձել է գտնել ճագարի տերերին, սակայն ապարդյուն։
Արդյունքում կենդանուն թողել են բաժանմունքում՝ տալով նրան Պերսի անունը։ Իսկ կաթոլիկ Զատիկի նախօրեին ճագարին շնորհվել է պաշտոնական կոչում, նա դարձել է ոստիկան։ Պարտականությունների ցանկում է՝ ամբողջ օրը մնալ բաժանմունքում, պարապ նստել և ուրախացնել գործընկերներին միայն իր ներկայությամբ:
![](disc/08-04-23/89f370a4689f84504abc2c978da7e7fb.jpg)
![](disc/08-04-23/c26182e46881f67822f479f2400d8454.jpg)
![](banners/armflix.jpg)