«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի արդար պայքարին»․ Աքար
Турция![«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի արդար պայքարին»․ Աքար](/timthumb.php?src=disc/20-04-23/c58ac45d9433e6c5cd480b1b50a6138b.jpg&w=780)
Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Ռամադան տոնի կապակցությամբ ուղերձում, հայտնում է ԱՊԱ-ն։
Աքարն ասել է, որ «Թուրքիան աջակցում է ընկերների, եղբայրների ու դաշնակիցների, մասնավորապես Թուրքիայի կողմից օկուպացված «Հյուսիսային Կիպրոսի», Ադրբեջանի և Լիբիայի արդար պայքարին»։
Թուրք նախարարը նշել է, որ «հացահատիկի համաձայնագրի և նմանատիպ այլ քայլերի միջոցով Թուրքիան նպաստում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը»։
![](banners/armflix.jpg)