Ադրբեջանը կմասնակցի Աֆրիկայի ծանրամարտի առաջնությանը
Спорт![Ադրբեջանը կմասնակցի Աֆրիկայի ծանրամարտի առաջնությանը](/timthumb.php?src=disc/01-05-23/23404f2e543bec35074a51e3d30aa1aa.jpg&w=780)
Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը ապրիլի 15-23-ը Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխարեն կմասնակցի Աֆրիկայի առաջնությանը։ Աֆրիկայի առաջնությունը կանցկացվի մայիսի 11-20-ը Թունիսում։
Քանի որ ադրբեջանական պատվիրակությունը ժամանել էր Երևան, իսկ հետո հրաժարվել էր մասնակցել առաջնությանը` պատճառաբանելով Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որպես այլընտրանք նման առաջարկ է ուղարկել Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիային։
Ադրբեջանական կողմը դրական պատասխան է տվել։
![](banners/armflix.jpg)