Արցախում մեկնարկել են միասնական քննությունները
Наука и культура![Արցախում մեկնարկել են միասնական քննությունները](/timthumb.php?src=disc/09-06-23/c76fb9291e1a1ccdf08f23af6cdf4e52.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախում մեկնարկել են միասնական քննությունները: Քննությունները «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, անցկացվում են Ստեփանակերտի համար 7 և համար 1 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում:
«Քննությունները քննական կենտրոններում մեկնարկել են ժամը 09:30-ին։ Մինչև այդ էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարվել են։ Ավարտը կհայտարարվի ժամը 12:30-ին։ Դիմորդները հանգիստ աշխատում են, որևէ միջադեպ չի արձանագրվել։ Աշխատանքի ավարտից հետո ձևաթղթերը կպատճենահանենք և կտրամադրենք նրանց»,-ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսչության ավագ պետական տեսուչ Գարի Գաբրիելյանը։
Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ միասնական քննությունը կացկացվի հունիսի 13-ին՝ «Օտար լեզու» առարկայից։
![](banners/armflix.jpg)