Վրաստանն ակնկալում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ. Ղարիբաշվիլի
Грузия![Վրաստանն ակնկալում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ. Ղարիբաշվիլի](/timthumb.php?src=disc/09-06-23/28a44525818e1a25c3ca6f1af442c675.jpg&w=780)
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ ակնկալում է, որ երկիրը կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին Շոլցին պատմել է եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների մասին։
«Վարչապետը նաև ընդգծել է Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և նշել, որ Վրաստանն ակնկալում է այդ կարգավիճակը ստանալ մինչև տարեվերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)