Пашинян и Путин провели телефонный разговор Омбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражают Грызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном Кавказе Министры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружением Ситуация у здания МИД Армении накалилась (прямой эфир) Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС Дипломаты аккредитованных в Армении представительств посетили зону бедствия Армения не участвует в заседании Совета руководителей МО ОДКБ, проходящем в Алматы Благодаря помощи от Карена Варданяна в размере 118 млн драмов, Национальный центр ожогов оснастился сверхсовременным оборудованием Россия продолжит оказывать Армении помощь для восстановления нормальной жизни в местах, пострадавших от наводнения 

Ինչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»

Армянская пресса

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո  հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա  կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ 

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու փաստարկ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը պատասխան է Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ ընթացող ուշագրավ փոխհարաբերություններին։ Քաղաքագետի կարծիքով ներկայումս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության բավականին լարված փուլ է, որից փորձում է օգտվել Ադրբեջանը, մասնավորապես առեւտրի գնալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց քանի որ գործարքի ընթացքն այնքան էլ հարթ չէ, ուստի «պաուզա» է վերցրել։ Քաղաքագետի խոսքով Արեւմտյան հարթակն այժմ այնքան էլ գրավիչ չէ Ադրբեջանի համար, քանի որ այնտեղից Արցախի վերաբերյալ կոշտ նախազգուշացումներ են տրվել Ադրբեջանին, միեւնույն ժամանակ Արեւմուտքի խնդիրը ոչ թե Արցախի հումանիտար հարցերն են, այլ ՌԴ-ի հետ Բաքվի առեւտուրը կանխելը․ «Հիշենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կրկնել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Միխայիլ Ռոթը եւ ԵԱՀԿ-ում նման հայտարարություն է ընդունվել»:

Քաղաքագետը մյուս կողմից  ուշադրություն հրավիրեց Ալիևի՝ մայիսի 28-ին Լաչինում արած մի շարք սպատնալից հայտարարությունների վրա։ Մասնավորապես, Ալիեւը պնդում է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա՝ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին ․«Ալիեւը, ըստ էության, հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է լինի, որից հետո ինքը կճշտի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Իսկ չմոռանանք, որ դրանից առաջ Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագիր ստորագրեցին, որը կապելու է Իրանը եւ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի հետ պայմանագիր չեն կնքել, այսինքն, Ալիեւը, ըստ էության, ասել է հետեւյալ՝ ինձ տվեք Արցախը, սա է այն պայմանը, որից հետո ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները հեշտացնելու, նաեւ վերոնշյալ ռազմավարական ճանապարհը գործարկելու համաձայնություն կտա /իհարկե, բառացի չի ասում, բայց հասկանում ենք դա/։ Այսինքն, սա արեւմուտքի տնտեսական սանկցիաները եւ Ռուսաստանի շրջափակումը ճեղքող ճանապարհ է եւ Ալիեւը առեւտուր է անում, սրանով են պայմանավորված արեւմուտքից հնչող կոշտ հայտարարությունները, այսպիսով փորձում են կանխել Բաքվի առեւտուրը եւ ճնշում են Ադրբեջանի վրա»։

Ադրբեջանը կհայտնվի ռուս-իրանակա՞ն, թե՞ Արեւմուտքի տիրույթում, քաղաքագետը կանխատեսումներ չի անում, ընդգծում է միայն, որ ՌԴ-ն թերեւս հասկանում է, որ Ադրբեջանը կարող է իր ուզածը ստանալ եւ ինչ-որ պահի շրջվել դեպի Արեւմուտք․«Սրանով է պայմանավորված, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը ճնշում է Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ ԵՄ-ն նույնպես ավելացնում է դիտորդների քանակը, այսինքն՝ Արցախն այն մի կետն է, որով ճնշում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս վերջին հայտարարություններն են պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկացել գնալ Վաշինգտոն՝ հաշվի առնելով, որ իր վրա ճնշումներ են լինելու»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դանիելյանի բնորոշմամբ, Հայաստանն ի դեմս իշխանության «օբյեկտ» է, որը շատ վատ խաղում է հակադրությունների վրա ու փորձում ժամանակ շահել․ «Մինչդեռ հաղթում է այն երկիրը, որը ծրագրեր է գծում եւ նախաձեռնություններով հանդես գալիս»։ Բայց քաղաքագետի խոսքով՝ ՀՀ կամազուրկ իշխանավորները դրան ունակ չեն։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի կարծիքով էլ Արեւմուտքից հնչող կոշտ հայտարարություններն ընդամենը պատրվակ են, Ադրբեջանն այլ նկրտումներ ունի եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների տիրույթում․ «Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն»: Էրդողանի վերընտրվելուց հետո, ըստ Հայրապետյանի, լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Паст» - Армения отказала России в предложенной помощиС удовлетворением отмечаю развитие торгово-экономического, культурного и гуманитарного сотрудничества между Россией и Арменией: Мишустин ПашинянуFinancial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружияГнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствияИзраиль представил ХАМАС новое предложение о прекращении огня: БайденНа дороге М-6 продолжаются восстановительные работыЯпонский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг ЛуныПереговоры с Москвой сейчас нереальны: ЗеленскийПашинян и Путин провели телефонный разговорИзраильские истребители нанесли удары по югу ЛиванаУкраина подверглась массированной атаке: Зеленский заявил о необходимости дополнительных поставок Patriot и F-16Глава Пентагона: Война с Китаем не является ни неминуемой, ни неизбежнойАвтопробег в Гюмри во главе с архиепископом Багратом ГалстаняномДепутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игрокиОмбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражаютВ администрации и детском саду села Арташен вспыхнул крупный пожарАвтодорога Ванадзор-Алаверди-Айрум-Баграташен закрытаУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития ракаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 ИЮНЯНикол Пашинян присутствовал на церемонии открытия амфитеатра в городе ВедиЕС ввел санкции в отношении командования Вооруженных сил ИранаРубен Рубинян обсудил с послом Швейцарии перспективы сотрудничестваОбязательное медицинское страхование для въезжающих в Грузию туристов вступит в силу в 2026 годуГенпрокуратура Армении обжалует оправдательный вердикт по делу Сержа Саргсяна и другихВ новую рейтинговую таблицу ФИДЕ вошли шесть представителей Армении NYT: удары оружием США по РФ могут начаться в течение нескольких часов или днейОжидал ли Серж Саргсян оправдательного приговора?В Ереване открылся новый офис связи и поддержки EUMAГрызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном КавказеМинистры обороны США и Китая провели в Сингапуре встречуПопытки Киева атаковать Россию с использованием американского оружия указывают на участие США: ПесковУровень воды в озере Севан в мае повысился на 20 сантиметровГалстанян со сторонниками шествием отправился во двор церкви «Сурб Анна» ЕреванаНАТО с каждым днем ​​все ближе приближается к войне на Украине: ОрбанМинистр: Вещание «Первого канала» на территории Армении было возобновлено сразу после выплаты долгаВ селе Каркоп Лорийской области Армении водоснабжение и электричество пока не восстановленыТретий президент Армении Серж Саргсян оправдан14-й пакет санкций ЕС против России может быть принят в середине июня: О'салливанАвстралия выделит более $13 млн на обеспечение Украины электроэнергиейНеизвестный во время акции повредил колесо полицейской машины: Возбуждено уголовное делоМинистр: В Армении не возникнет проблем с дизелем и бензином из-за нарушенного ж/д сообщения с ГрузиейСитуация перед зданием МИД Армении остается напряженной: Самочувствие одного из граждан ухудшилосьВ Ереване между полицией и протестующими началась стычкаМинистры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружениемГлава Минэкономики объяснил, почему Армения не назначила представителей в ВТО и торговых представителейЗеленский: ВСУ должны иметь право бить по РоссииПолицейский - протестующим: Призываю не идти на столкновениеПрокуратура Колумбии конфисковала имущество брата наркобарона Пабло ЭскобараСитуация у здания МИД Армении накалилась (прямой эфир)Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС
Самое популярное