ԳՇ պետ էդվարդ Ասրյանն իրականացնում է զորքերի կառավարման համալիր ստուգումներ
Общество![ԳՇ պետ էդվարդ Ասրյանն իրականացնում է զորքերի կառավարման համալիր ստուգումներ](/timthumb.php?src=disc/18-06-23/7718e78bd2ce7eead938a63ee408f250.jpg&w=780)
2023 թվականի 1-ին կիսամյակում զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու և ամփոփելու շրջանակներում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի կողմից իրականացվում են մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ստուգումներին ներգրավված են ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների ու հատուկ զորքերի ուժեր ու միջոցներ:
![](banners/armflix.jpg)