Ողջունում եմ Հայաստանում մեկնարկած ցույցը, արցախցիների կողքին եղեք․ ԱՀ պետնախարար
НК![Ողջունում եմ Հայաստանում մեկնարկած ցույցը, արցախցիների կողքին եղեք․ ԱՀ պետնախարար](/timthumb.php?src=disc/17-07-23/b8a26449131d8351a23d262f973be79b.jpg&w=780)
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարարը․
«Կանգնեք այդ պաատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»,- նշել է նա։
![](banners/armflix.jpg)