Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը
Мир![Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը](/timthumb.php?src=disc/25-07-23/b50da03173cca584b873f11c6de24c9c.jpg&w=780)
Ադրբեջանում ձերբակալվել է «Hürriyyət» (Հյուրիեթ) թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ Մամեդովը տեղադրել է «համացանցային-տեղեկատվական ռեսուրսներում տարածման արգելք ունեցող» տեղեկություն՝ այդպիսով խախտելով «Տեղեկության, տեղեկատվականացման և տեղեկության պաշտպանության մասին» օրենքը։
Դատարանի որոշմամբ Վուգար Մամեդովը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Նույն խափանման միջոցը կիրառվել է Էլնուր Մամեդովի նկատմամբ (պաշտոնը չի նշվում)։
![](banners/armflix.jpg)