Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային. Նուբար Աֆեյան
Блогосфера![Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային. Նուբար Աֆեյան](/timthumb.php?src=disc/10-08-23/a774f86a813387036e13c857ad09c2d1.jpg&w=780)
Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակին՝ այն որակելով որպես սարսափեցնող։ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառմանը կից Աֆեյանը նաև կիսվել է թեմայի շուրջ Asssociated Press գործակալության հոդվածով։
«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», - գրել է Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որն արձանագրել էր՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։
![](banners/armflix.jpg)