Լույս աշխարհ է եկել Ռիհաննայի դուստրը
Досуг![Լույս աշխարհ է եկել Ռիհաննայի դուստրը](/timthumb.php?src=disc/10-08-23/64d70049f808f1a6c5c3f433a5fe40a8.jpg&w=780)
Media Take Out կայքը հայտնում է, որ Ռիհաննան և ռեփեր A$AP Rocky-ն երկրորդ երեխան են ունեցել:
Զույգին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ պորտալին հայտնել են, որ Ռիհաննան գեղեցիկ առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել։ Մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, հանգստանում և ապաքինվում են Լոս Անջելեսում գտնվող զույգի առանձնատանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի գիշերը երգչուհին Super Bowl-ի ընդմիջման շոուում հայտնվեց նկատելիորեն կլորացած փորիկով՝ դրանով իսկ գաղտնազերծելով իր երկրորդ հղիությունը։ Ռիհաննան և նրա սիրելին՝ ռեփեր A$AP Rocky-ն, առաջին անգամ ծնողներ են դարձել մեկ տարի առաջ։ 2022 թվականի մայիսին արտիստները, որոնք դեռ պաշտոնապես ամուսնացած չեն, որդի ունեցան։
![](banners/armflix.jpg)