Զախարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»
Спорт![Զախարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»](/timthumb.php?src=disc/20-08-23/8834c76dbab2eb9b32ac8531e0bc6a7f.jpg&w=780)
Ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» յութուբյան ալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունն իսպանական ակումբ։
«Երբ առաջարկը եկավ «Ռեալ Սոսյեդադից», առանց երկար մտածելու խնդրեցի ինձ բաց թողնել այստեղ։ Ինձ դուր է գալիս իսպանական ֆուտբոլը, ինչպես Գվարդիոլայի «Բարսելոնան»: Սկզբում պետք է հարմարվես թիմում, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս արագ, տեղ գրավես մեկնարկային կազմում և օգնես թիմին քո խաղով»,- ասել է Զախարյանը:
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։
![](banners/armflix.jpg)