Հսկա քարն ընկել է Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի
Чрезвычайный случай![Հսկա քարն ընկել է Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի](/timthumb.php?src=disc/22-08-23/a39c2885d3d5479dd7de3b7ae78190a5.jpg&w=780)
Օգոստոսի 22-ին, ժամը 08:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից․ երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է։
![](banners/armflix.jpg)