Վարդենիսի ոստիկանները բացահայտեցին կառուցվող դպրոցից կատարված գողությունը
Право![Վարդենիսի ոստիկանները բացահայտեցին կառուցվող դպրոցից կատարված գողությունը](/timthumb.php?src=disc/26-08-23/99feee02d34393226f2b830f8fc6f609.jpg&w=780)
Օգոստոսի 22-ին, ժամը 11.46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում. Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ:
Վարդենիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 11.45-ին, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ դպրոցից գողությունը կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է: Տղամարդը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![](banners/armflix.jpg)