Ռուսաստանում հայտարարել են, թե «ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելով՝ Երևանը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»
ИностранныйԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերը և ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցչին Նիդեռլանդներում դեսպան նշանակելը ցուցադրական քայլեր են, որոնք պետք է ցույց տան Ռուսաստանին, որ Երևանը ձգտում է կողմնորոշվել դեպի Արևմուտք։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահին կից արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն։
Ավելի վաղ ինչպես հայտնի է, ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։ Երեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նշանակելով նրան Նիդեռլանդներում դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ներկայացուցիչ։
«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է ձեռնարկում, որոնք ակնհայտորեն անընդունելի են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Քայլերը խորհրդանշում են Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան: Սա հստակ ցույց է, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Բեզպալկոն։