Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Досуг![Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ](/timthumb.php?src=disc/08-09-23/cf9a6c9d2d7b9e1bc048b86aa66c94a5.jpg&w=780)
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․
«Օգնեք մեզ կանխել ևս մեկ Հայոց ցեղասպանություն։ Ադրբեջանը փակել Արցախի բնիկ քրիստոնյա հայերի ճանապարհն աշխարհի հետ` սովը որպես զենք օգտագործելով տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և ողջ աշխարհը քայլեր ձեռնարկեն հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար», - ասված է «Rolling Stone» ամսագրում հրապարակված Քարդաշյանի հոդվածում։
![](banners/armflix.jpg)