Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Ռասմուսեն
Мир![Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Ռասմուսեն](/timthumb.php?src=disc/19-09-23/d984390ca543c7f338b4320a4528f9a7.jpg&w=780)
Միջազգային հանրությունը պետք է դրդի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։
Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- գրել է նա։
![](banners/armflix.jpg)