ՄԱԿ-ի արտակարգ նիստի գումարումն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ․ Հաջիև
НК![ՄԱԿ-ի արտակարգ նիստի գումարումն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ․ Հաջիև](/timthumb.php?src=disc/20-09-23/6ddc8aee39611a2f6a4079735bdf58f9.jpg&w=780)
Բաքուն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի որևէ մեխանիզմ կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի արտակարգ նիստի գումարումն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ: Եթե նման հանդիպում կայանա, ապա մենք մեր օրինական մտահոգությունները կներկայացնենք դրա մասնակիցների ուշադրությանը», - ասել է Հաջիեւը։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով նիստին։
Նիստը կկայանա սեպտեմբերի 21-ին։
Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը, ուստի հանդիպմանը կարող են մասնակցել մի քանի պատվիրակությունների ղեկավարներ։
![](banners/armflix.jpg)