ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև
НК![ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև](/timthumb.php?src=disc/20-09-23/03bfacf7a454414a6530fdcf389f835c.jpg&w=780)
«Լոկալ կարճատև հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում հակառակորդի զինամթերքի և տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել»։
Ինչպես չորեքշաբթի հայտնել է Trend-ը, այդ մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի դուրս բերում իր զինված ուժերը, կենդանի ուժն ու տեխնիկան մեր տարածքից»,- ասել է պետության ղեկավարը՝ կեղծ ու սին մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում։ Նրա խոսքով՝ Բաքուն դա գնահատում է։
![](banners/armflix.jpg)