Տասնյակ մարդիկ մոտ կես ժամ անցկացրել են ատրակցիոնի վրա՝ գլխիվայր կախված վիճակում
Другое![Տասնյակ մարդիկ մոտ կես ժամ անցկացրել են ատրակցիոնի վրա՝ գլխիվայր կախված վիճակում](/timthumb.php?src=disc/26-09-23/a8c9688d5e4b940398930c35f33ec25a.jpg&w=780)
Կանադայում «Wonderland» թեմատիկ այգու այցելուները մոտ կես ժամ անցկացրել են գլխիվայր կախված վիճակում՝ Lumberjack կոչվող ատրակցիոնի վրա: Այս մասին գրում է Metro-ն։
Կադրերում երևում է, թե ինչպես է ատրակցիոնը կանգ առել 180 աստիճան անկյան տակ: Արդյունքում 45 այցելու մնացել է օդում։
11-ամյա Սփենսեր Փարքհաուսն ասել է, որ սկզբում կարծում էր, թե ատրակցիոնի կանգնելը զվարճանքի մի մասն է: Սակայն երբ այգու այցելուները նայել են ներքև և տեսել, որ մի քանի տասնյակ մետր ներքեւ շտապօգնության մեքենաները մոտենում են իրենց, նրանք հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ:
Կես ժամ անց ինժեներները կարողացել են վերականգնել Lumberjack-ի աշխատանքը:
![](banners/armflix.jpg)