Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
Спорт![Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին](/timthumb.php?src=disc/28-09-23/0916fb7c738495cb50cd16fb945c6546.jpg&w=780)
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել «Матч ТВ»-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային։
Ռոմաշկինան սոցցանցերում հրապարակել է լուսանկար՝ մատնեմատին ամուսնական մատանիով և մակագրելով՝ «Ես ասացի՝ այո»։
24-ամյա Տիկնիզյանի և 29-ամյա Ռոմաշկինայի հարաբերությունների մասին լուրերը հայտնվեցին օգոստոսին այն բանից հետո, երբ աղջիկը սոցիալական ցանցերում համատեղ լուսանկար էր հրապարակել ֆուտբոլիստի հետ և մակագրել. «Կարծես նոր զույգ ունենք»։
![](disc/28-09-23/664187478b791421921730414d6d8b4c.jpg)
![](banners/armflix.jpg)