ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին
НК![ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին](/timthumb.php?src=disc/30-09-23/886dfe195c923ac45db28fea1794dd32.jpg&w=780)
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղից հայության տեղահանման և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ», հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն իր հայտարարության մեջ՝ նշելով, որ մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը, ասել է Ստանոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)