ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Общество![ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել](/timthumb.php?src=disc/30-09-23/a90996a1d97d987c790afe4ad30160cd.jpg&w=780)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՀ ՊԲ-ն շարունակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։
Սեպտեմբերի 30-ի դրությամբ հանձնվել է 21 միավոր զրահատեխնիկա, 51 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 24 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, ականանետեր, ավելի քան 5,3 հազար միավոր զենք, հակատանկային զենք, մոտ 3,3 մլն զինամթերք»,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
![](banners/armflix.jpg)