Արցախից 2784 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթօջախներում
Общество![Արցախից 2784 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթօջախներում](/timthumb.php?src=disc/03-10-23/cebe61f95d0107923c55f75daae41d8f.jpg&w=780)
Այսօրվա դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2 հազար 784 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վերջին տվյալներով՝ Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար 625 անձ, հաշվառվել են նրանցից 91 հազար 924-ը։
![](banners/armflix.jpg)