ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել․ Reuters
Всемирная пресса![ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել․ Reuters](/timthumb.php?src=disc/03-10-23/02cf216cc2d88e573e4b89bc4f642996.jpg&w=780)
Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ համագործակցությունը մի քանի ոլորտներում եւ պատժամիջոցներ սահմանել առանձին անձանց դեմ, եթե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին ծառայության պատրաստած փաստաթղթին։
«Մարդու իրավունքների լուրջ խախտումների դեպքում, նման խախտումների համար պատասխանատուների նկատմամբ կարող են սահմանափակիչ միջոցներ ձեռնարկվել», - փաստաթուղթը մեջբերում է գործակալությունը։
Դիվանագետների խոսքով՝ համայնքի երկրների միջև տարաձայնություններ կան, թե արդյոք պետք է ավելի կոշտ դիվանագիտական կամ քաղաքական միջոցներ ձեռնարկել, հայտնում է Reuters-ը։
![](banners/armflix.jpg)