Ռուս խաղաղապահները փակել են իրենց դիտակետերն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում
Общество![Ռուս խաղաղապահները փակել են իրենց դիտակետերն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում](/timthumb.php?src=disc/05-10-23/1abc47f34ab2e58e5b9530b7a863faf9.jpg&w=780)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակիչների նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Հաղորդվում է, որ ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։
![](banners/armflix.jpg)