ԵՄ-ն չպետք է գազ գնի Ադրբեջանից. Եվրախորհրդարանի ղեկավար
Азербайджан![ԵՄ-ն չպետք է գազ գնի Ադրբեջանից. Եվրախորհրդարանի ղեկավար](/timthumb.php?src=disc/06-10-23/7acd86b15a97098f02ee5cbf1899b662.jpg&w=780)
Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո նա անհուսալի գործընկեր է: Այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է Մեցոլան:
![](banners/armflix.jpg)