После визита в Киев Орбан не рассказал о дальнейших действиях Спикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира» Мы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин Карден Посольство США в РА поздравило Армению с Днем Конституции Председатель НС РА направил поздравление ко Дню Конституции Чем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении? «Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями Конституции Я не собираюсь покидать президентскую гонку: Байден В Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимости 

Փաշինյանի երկակի սկզբունքները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Аналитический

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ավելի ու ավելի համառորեն են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, երեկ էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով մեսիջներ է հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին և առաջարկել հանդիպում կազմակերպել: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, տվյալ հարցի վերաբերյալ որպես ընդդիմադիր պատգամավոր արտահայտել է բավական հետաքրքիր տեսակետ:

Դիցուք՝ 2010 թվականին Փաշինյանին պատկանող թերթը ուշագրավ հոդված էր տպել՝ «Մտքերի թուրքական ընթացք» վերնագրով: Ցիտենք մի հատված. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»: 

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին 2017 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր՝ հարաբերությունների կարգավորման այսօրվա կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև հարցը դիտարկում են փաթեթի մեջ. «Համաձայնեք՝ երկու անկախ երկրների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի գործողություններին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ մենք պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ. «Ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան այդ ոլորտում իր դիրքորոշումը կփոխի: Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք, և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք կոնկրետ փաստով հիմնավորված չեն»,-ասել էր նա:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, մեղմ ասած, քննադատորեն էր մոտենում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հայացքները կտրուկ փորձվեցին նաև այս հարցում: Պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը՝ մայիսի 10-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Բացի այդ նա անթաքույց ռևերանսներ է անում Թուրքիային: Դիցուք՝ շուրջ երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ոչինչ չի արվել ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Ջանքերը, որոնք գործադրվել են, գործադրվել են Սփյուռքի հայկական կառույցների կողմից: Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ու թիմը սկանդալ սարքեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ: 2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են: 

Դրան հաջորդեց՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Եթե գումարենք դրան այն հանգամանքը, որ «Իմ քայլի» և ոչ մի պատգամավոր այս տարիների ընթացքում միջազգային կառույցներում չի շոշափել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, իսկ բազմաթիվ մերձիշխանական ՀԿ-ների կողմից տարբել է հաշտվողական և խաղաղության նախապատրաստման հուժկու քարոզ, ամեն բան ընկնում է իր տեղը: Պատերազմից հետո Փաշինյանը փորձում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը քողարկել մշուշոտ տնտեսական շահերով: Պատերազմից հետո Փաշինյանի թիմակիցներից Անդրանիկ Քոչարյանը առնվազն երկու անգամ խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Որոշ տեղեկությունների համաձայն` Փաշինյանը ԱԳ ղեկավարին նույնիսկ արգելել է սուր քննադատության ենթարկել Թուրքիային: 

Չի կարելի բացառել նաև, որ այսօր ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև ընթանում են ստվերային բանակցություններ: Այդ բանակցությունները կարող են ընթանալ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հարցի շուրջ, կարող է քննարկվել նաև Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորությունը, որը թուրքական կողմից, միանշանակ, հստակ նախապայմաններ է ներառելու՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, մաքսային համակարգի անվերապահ թուլացում, որպեսզի թուրքական կապիտալն անխոչընդոտ հոսք դեպի Հայաստան և այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В стиле антиутопий: В РФ начали составлять социальный рейтинг граждан и оценивать полезность людей для государстваСМИ: в турецких аэропортах ужесточат правила досмотра пассажировГермания передала Украине третью установку ПВО PatriotОборонное соглашение Финляндии и США вступит в силу 1 сентябряВ России создали систему, определяющую местоположение человека с помощью Wi-Fi с точностью 5-7мПосле визита в Киев Орбан не рассказал о дальнейших действияхВ Кыргызстане пресечена попытка насильственного захвата властиВ Ереване избиты сотрудники «ЭСА»В ближайшее время температура воздуха в республике снизится на 4-6 градусовСпикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира»Эрдоган: На Западе есть страны, прокладывающие путь к третьей мировой войнеДекотини поздравил с Днем Конституции РАМы будем защищать нерушимость границ Армении: Председатель Хельсинкской комиссииВ Кыргызстане предотвращена попытка насильственного захвата властиВо Франции задержали несколько человек по подозрению в подготовке терактовСенатор: США хотят продвигать мирный процесс между Арменией и АзербайджаномSky: вещи Сунака начали вывозить с Даунинг-стрит после поражения консерваторов на выборахПесков: Премьер Венгрии Виктор Орбан прибыл с визитом в МосквуАлен Симонян: Армения готова подписать мирный договор - мяч на азербайджанской сторонеМы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин КарденЕС поддерживает демократию, суверенитет и территориальную целостность АрменииПосольство России в Армении поздравило граждан РА с Днем КонституцииСимонян: Встреча с делегацией США прошла очень продуктивноПосол Ирана: США пытаются превратить Кавказ в платформу для расправы с другими странамиCNN: следующие 48 часов будут иметь решающее значение для карьеры БайденаПосольство США в РА поздравило Армению с Днем КонституцииПредседатель НС РА направил поздравление ко Дню КонституцииПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняЧем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении?В Великобритании лейбористы получили абсолютное большинство«Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями КонституцииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 ИЮЛЯАбхазия призвала Армению не использовать фразы «о мифической территориальной целостности Грузии»В туннеле под Эльбой вспыхнул пожарМИД Германии вызвал посла Турции из-за жеста "Серых волков"Я не собираюсь покидать президентскую гонку: БайденЭрдоган отменил визит в Шуши, он поедет в Германию смотреть футбол: A HaberВ Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak«Иллюзия обмана 3» выйдет на большие экраны 14 ноября 2025 годаТерминатор возвращается на экран в виде нового сериала под названием «Terminator Zero»Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимостиДжефф Безос продаст 25 миллионов акций Amazon на сумму $5 миллиардовБербок: Россия становится самой большой угрозой для безопасности ЕвропыМария Шарапова отпраздновала 20-летие своей первой победы на Уимблдоне в кругу звезд27 улиц Еревана заасфальтируютМинистр здравоохранения не понимает причину скандала: Заболели корью, и что с того?В ООН сообщили, что 90% жителей сектора Газа были перемещены из-за операции ИзраиляСМИ: Задержан заместитель главы административного района АрабкирСМИ: две женщины обвинили Нила Геймана в сексуальном насилии
Самое популярное