После визита в Киев Орбан не рассказал о дальнейших действиях Спикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира» Мы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин Карден Посольство США в РА поздравило Армению с Днем Конституции Председатель НС РА направил поздравление ко Дню Конституции Чем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении? «Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями Конституции Я не собираюсь покидать президентскую гонку: Байден В Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимости 

Հեղափոխությունից հետո կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրված պաշտոնյաների 10-յակը

Аналитический

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե Հայաստանում վերացրել է համակարգային կոռուպցիան։ Հիմա այդ մասին այլևս նախկին էնտուզիազմով չեն խոսում։ Համակարգային կոռուպցիան իբր վերացել է, բայց ամեն շաբաթ կոռուպցիայի դեպքեր են բացահայտվում, նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն պաշտոնյաներին, որոնց հեղափոխությունից հետո կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու մեջ մեղադրանքներ են ներկայացվել:

Նմանատիպ քրեական գործով է անցնում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Պաշտոնանկությունից շուրջ մեկ տարի անց ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց ու կալանավորեց։ Տոնոյանը մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման համար, նրան վերագրվում է կոռուպցիոն հանցագործություն․ խոսքը ռազմամթերքի ձեռքբերման մասին է։

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն է մտել Քննչական կոմիտե եւ ՀԿԳ  քննիչին հենց իր աշխատասենյակից տարել է: Իսկ ո՞վ է ԱԱԾ-ի կողմից կալանավորված հատկապես կարեւոր գործերով քննիչը: Վերջինս Վլադիմիր Ասատրյանն է, որը Քննչական կոմիտեում աշխատել է 2017 թվականից եւ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, նա 60.900 դոլար կաշառքի գործով  ձերբակալվել է:

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ ԱԱԾ–ն փաստական տվյալներ է ստացել, որ կոմիտեի նախագահը,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և այլ անձինք: Ըստ պաշտոնական տեղեկությունների ՝ ԱԻ նախարար Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ինստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:

2018-ի հոկտեմբերից  սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։

Ամիսներ առաջ էլ պարզվել են  Իջևանի համայնքապետարանում  հեղափոխությունից հետո կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղալումյանին, ով հեղափոխությունից հետո մնաց իր պաշտոնում և շարունակեց աշխատել նոր իշխանությունների հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և կոռուպցիոն բնույթի գործողությունները:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Ջանիբեկ Վարդանյանի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, 4000 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Առողջապահության ՔՊ-ական փոխնախարարին նույնպես նույն ճակատագիրն էր սպասվում: Արսեն Դավթյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով՝3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամով կաշառք ստանալու մեջ, նա կալանավորվել է 7 տարով: 

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: 2020 թ. մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության, Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В стиле антиутопий: В РФ начали составлять социальный рейтинг граждан и оценивать полезность людей для государстваСМИ: в турецких аэропортах ужесточат правила досмотра пассажировГермания передала Украине третью установку ПВО PatriotОборонное соглашение Финляндии и США вступит в силу 1 сентябряВ России создали систему, определяющую местоположение человека с помощью Wi-Fi с точностью 5-7мПосле визита в Киев Орбан не рассказал о дальнейших действияхВ Кыргызстане пресечена попытка насильственного захвата властиВ Ереване избиты сотрудники «ЭСА»В ближайшее время температура воздуха в республике снизится на 4-6 градусовСпикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира»Эрдоган: На Западе есть страны, прокладывающие путь к третьей мировой войнеДекотини поздравил с Днем Конституции РАМы будем защищать нерушимость границ Армении: Председатель Хельсинкской комиссииВ Кыргызстане предотвращена попытка насильственного захвата властиВо Франции задержали несколько человек по подозрению в подготовке терактовСенатор: США хотят продвигать мирный процесс между Арменией и АзербайджаномSky: вещи Сунака начали вывозить с Даунинг-стрит после поражения консерваторов на выборахПесков: Премьер Венгрии Виктор Орбан прибыл с визитом в МосквуАлен Симонян: Армения готова подписать мирный договор - мяч на азербайджанской сторонеМы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин КарденЕС поддерживает демократию, суверенитет и территориальную целостность АрменииПосольство России в Армении поздравило граждан РА с Днем КонституцииСимонян: Встреча с делегацией США прошла очень продуктивноПосол Ирана: США пытаются превратить Кавказ в платформу для расправы с другими странамиCNN: следующие 48 часов будут иметь решающее значение для карьеры БайденаПосольство США в РА поздравило Армению с Днем КонституцииПредседатель НС РА направил поздравление ко Дню КонституцииПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняЧем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении?В Великобритании лейбористы получили абсолютное большинство«Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями КонституцииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 ИЮЛЯАбхазия призвала Армению не использовать фразы «о мифической территориальной целостности Грузии»В туннеле под Эльбой вспыхнул пожарМИД Германии вызвал посла Турции из-за жеста "Серых волков"Я не собираюсь покидать президентскую гонку: БайденЭрдоган отменил визит в Шуши, он поедет в Германию смотреть футбол: A HaberВ Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak«Иллюзия обмана 3» выйдет на большие экраны 14 ноября 2025 годаТерминатор возвращается на экран в виде нового сериала под названием «Terminator Zero»Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимостиДжефф Безос продаст 25 миллионов акций Amazon на сумму $5 миллиардовБербок: Россия становится самой большой угрозой для безопасности ЕвропыМария Шарапова отпраздновала 20-летие своей первой победы на Уимблдоне в кругу звезд27 улиц Еревана заасфальтируютМинистр здравоохранения не понимает причину скандала: Заболели корью, и что с того?В ООН сообщили, что 90% жителей сектора Газа были перемещены из-за операции ИзраиляСМИ: Задержан заместитель главы административного района АрабкирСМИ: две женщины обвинили Нила Геймана в сексуальном насилии
Самое популярное