Մահացել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին
Мир![Մահացել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին](/timthumb.php?src=disc/16-10-23/1c037d55cb3a419be7225d208ab43ecb.jpg&w=780)
Մահացել է Ֆինլանդիայի տասներորդ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին, հայտնում է РИА Новости-ն։
«Նախագահ Մարտի Ահտիսաարին մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին առավոտյան՝ ժամը 6:40-ին Հելսինկիում։ Նախագահ Ահտիսաարին 86 տարեկան էր»,- ասված է հայտարարության մեջ:
Մարտի Ախտիսաարին Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ է եղել 1994-2000 թվականներին: Նա Ֆինլանդիայի տասներորդ նախագահն էր։ Մինչ իր նախագահությունը՝ նա մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում և ՄԱԿ-ում։ Իր նախագահությունից հետո Ահտիսաարին հիմնել է խաղաղության միջնորդական CMI կազմակերպությունը՝ Martti Ahtisaari Peace Foundation-ը և աշխատել միջազգային խաղաղ բանակցություններում և միջնորդական պաշտոններում: Ի նշան խաղաղության իր երկար տարիների աշխատանքի՝ նախագահ Ահտիսաարին 2008 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
![](banners/armflix.jpg)