Ֆրանսիայից կոչ են արել դադարեցնել Երուսաղեմի հայկական թաղամասում հայերի նկատմամբ բռնությունները
Общество![Ֆրանսիայից կոչ են արել դադարեցնել Երուսաղեմի հայկական թաղամասում հայերի նկատմամբ բռնությունները](/timthumb.php?src=disc/16-11-23/26d10d2ed3cff494a19984b58e18e530.jpg&w=780)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իսրայելցիներին կոչ է արել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի հարավ-արևմտյան հատվածում (խմբ․ Կովերի պարտեզ) անհապաղ դադարեցնել հայերի նկատմամբ բռնությունները։ Ասվում է թվիթերյան(X) էջում։
«Ֆրանսիան մտահոգությամբ հետևում է Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը», - ասվում է դիվանագիտական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք՝ նախօրեին թաղամասում հերթական բախումն է տեղի ունեցել, ոստիկանությունը ձերբակալել է չորս հայի, որոնց թվում՝ մեկ անչափահասի։ Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել։
![](banners/armflix.jpg)