Ֆրանսիան հող է նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերшզմի համար. Ալիև
Иностранный![Ֆրանսիան հող է նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերшզմի համար. Ալիև](/timthumb.php?src=disc/21-11-23/2477d13e138c64b542c4eb47aef9cde0.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, թե «Ֆրանսիան հող է նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերшզմի համար»։ Այս մասին գրում է APA-ն։
«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանին և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմի համար։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց»,- հայտարարել է Ալիևը:
![](banners/armflix.jpg)