Совет НС отклонил предложение оппозиционных фракций о проведении внеочередной сессии Снят фильм “Быть человеком. Манифест Рубена Варданяна” Министр иностранных дел Армении поздравил индийского коллегу с переназначением на должность министра ИД страны И.о. главы МИД о «Зангезурском коридоре»: Иран против изменений границ в регионе Митинг во главе с архиепископом Багратом на Площади Республики (прямой эфир) Захарова: МИД России направил Армении ноту протеста после посещения армянской делегацией Бучи В Белом доме отказались сообщить, состоится ли встреча Байдена и Нетаньяху в Вашингтоне Нарендра Моди в третий раз будет приведен к присяге в качестве премьер-министра Индии Иран призвал страны группы D-8 разорвать все отношения с Израилем Никол Пашинян посетил участок села Марц межгосударственной дороги Ванадзор- Алаверди 

ՆԱՏՕ-ին անդամակցելուց սպասվող օգուտները՝ քարոզչական միֆ միամիտների համար

Аналитический

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն ուղղված գործողությունները դարձել են անթաքույց և պաշտոնական Երևանը որոշել է բաց խաղալ՝ չթաքցնելով պրո-արևմտյան խաղաքարտերը: Դրա հետ մեկտեղ Արևմուտքից էլ հաճախակի են դարձել հայտարարություններն առ այն, որ Հայաստանը կամ պետք է հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, կամ էլ պետք է դառնա ԱՄՆ–ի՝ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակիցը: Նման նախադեպ, իհարկե, կա և այդ նախադեպն Իսրայելն է: Սակայն, վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում ցույց տվեցին, որ ԱՄՆ–ն չի շտապում ռազմական օգնություն ցուցաբերել իր բնական դաշնակցին: Պետդեպից այդպես էլ հայտարարել էին՝ ԱՄՆ–ն պատրաստ է օգնել ֆինանսապես, դիվանագիտական դաշտում և ռազմամթերքով, սակայն ամերիկացի զինվորականներին մերձավոր արևելյան մսաղաց ուղարկել Վաշինգտոնում չեն պատրաստվում:

Հայաստանի իշխանությունների կողմից պրո-արևմտյան վեկտորի ընտրությունը առաջ է քաշում մի շարք հարցեր, որոնցից ամենակարևորն այն է, թե ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը կառույցին միանալու դեպքում: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ցրել մի շարք միֆեր: Խոսենք փաստերով: ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ըստ այս կառույցի տրամաբանության և կանոնադրության, միմյանց դեմ չեն պատերազմում և միմյանց անվտանգության համար որևէ սպառնալիք չեն ներկայացնում: Այդպե՞ս է դա արդյոք գործնականում՝ ոչ: Եվ դրա վառ վկայությունն է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա կոնֆլիկտը, որն ամեն պահի սպառնում է վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այս տարվա ընթացքում Էգեյան ծովում, որտեղ երկու երկրները տարածքային վեճեր ունեն, հերթական լարվածությունն է ի հայտ եկել։ Թուրքերի զորավարժությանն ի պատասխան՝ հույները փորձել են խանգարել նրանց գործողություններին։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնիսկ հայտարարել էր, թե թուրքական զորավարժության ժամանակ Հունաստանն օդ է բարձրացրել իր F-16 կործանիչները, որոնք թռիչքներ են կատարել թուրքական ռազմանավերի և կատերների վրայով։ ՆԱՏՕ անդամ այս երկու երկրների միջև լուրջ տարաձայնություն է առկա նաև Կիպրոսի հյուսիսի թուրքական բռնազավթման պատճառով: Իսկ ի՞նչ է անում այս դեպքում ՆԱՏՕ-ն: Ոչինչ: Ավելին՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ժամանակին հայտարարել էր, որ Թուրքիայի և Հունաստանի ռազմական բախումն ավելի քան հավանական է, իսկ կառույցը չունի դրան հակազդելու որևէ մշակված ծրագիր: Հետևաբար, չկա որևէ երաշխիք, որ անգամ եթե Հայաստանը ինչ-որ հրաշքով հայտնվի ՆԱՏՕ-ում, ապա անվտանգային խնդիրները վերանալու են կախարդական փայտիկի մեկ հարվածով:

Ավելին՝ ՆԱՏՕ կանոնադրության 4-րդ գլուխը սևով սպիտակի վրա փաստում է, որ ՆԱՏՕ անդամ երկրների դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կառույցը ունի այդ ագրեսիային արձագանքելու իրավունք, սակայն չունի այդ քայլին դիմելու որևէ բարոյական կամ իրավական պարտավորվածություն: Այսինքն՝ չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ անդամ պետության դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում կառույցը տվյալ անդամ պետությանը տրամադրելու է ռազմական օգնություն: 

Շարունակենք բերվող օրինակները։ ՆԱՏՕ-ն չի արձագանքել նաև դաշինքի անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Ալբանիայի միջև առկա կոնֆլիկտին, որն էլ ավելի սրվեց 2021-ին, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում՝ 6 մղոնից հասցնելով 12 մղոնի: Սա, բնականաբար, դուր չեկավ Տիրանային և արդյունքում՝ նույնիսկ մի քանի բավական լուրջ միջադեպեր գրանցվեցին, որոնք ՆԱՏՕ-ն պարզապես չնկատելու տվեց:

Կազուսները, սակայն, այսքանով չեն ավարտվում։ ՆԱՏՕ-ի երկու անդամները՝ ԱՄՆ-ն և Թուրքիան, միմյանց դեմ հեռակա պայքար են մղում Սիրիայում: Այսպես,  ԱՄՆ-ն զինում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը թուրքերը համարում են ահաբեկչական կազմակերպություն և որոնց հետ մշտական զինված բախումներ են ունենում: Այլ խոսքերով՝ ՆԱՏՕ անդամ մեկ երկիրը զինում է խմբավորումների, որոնք պայքարում են ՆԱՏՕ անդամ մեկ այլ երկրի դեմ:

Այժմ գանք մյուս, ոչ պակաս կարևոր հարցին: Փրկե՞լ է արդյոք ռազմական բախումներից ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացնելը: Վրաստանի և Ուկրաինայի օրինակները գալիս են ապացուցելու, որ ոչ: 11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած  գագաթնաժողովում  ռազմական դաշինքը Վրաստանին ու Ուկրաինային խոստացավ անդամակցության գործողությունների պլան տրամադրել: Ամիսներ անց՝ օգոստոսին, մեկնարկեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ռուսական զորքերը հայտնվեցին Թբիլիսիի մատույցներում, իսկ պատերազմի ավարտին Մոսկվան ճանաչեց Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: 2014-ին Ուկրաինան կորցրեց Ղրիմը, իսկ այսօր կանգնած է շատ ավելի մեծ ծավալի տարածքներ կորցնելու վտանգի առջև: Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն մինչ այս պահը որևէ գործնական քայլ չի կատարել Կիևի և Թբիլիսիի՝ կառույցին անդամակցության ուղղությամբ: Ինչպես ասում են՝ բավարարվել են խոստումներով։

Ահա մեկ այլ խնդիր, որի մասին ՆԱՏՕ մտնելու ծրագրի լոբբիստները հաճախ մոռանում են խոսել: ՆԱՏՕ-ին անդամակցությունը բառի բուն իմաստով թանկ է նստում անդամ երկրների վրա: Դիցուք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի շատ երկրներ այս տարի չկարողացան պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 2%-ին, ինչը պարտադիր պայման է կառույցի անդամ երկրների համար: Դաշինքի հաշվարկներով՝ 2023 թվականին պետությունների միայն մոտ մեկ երրորդը (11 երկիր) կգերազանցի 2 տոկոսի մակարդակը։ Արդյո՞ք արտաքին վարկերով ապրող Հայաստանն ի վիճակի է ֆինանսավորել նման ծախսեր, դժվար թե:  Ավելին՝ արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցերով փորձագետ, ֆրանսիական բանակի պաշտոնաթող գեներալ Դոմինիկ Դելավարդը ռուս լրագրողներին ամիսներ առաջ տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ տնտեսության և սոցիալական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև պաշտպանական համալիրում ներդրումների բացակայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին թույլ չի տա սառը պատերազմի օրինակով ներգրավվել ՌԴ հետ սպառազինությունների մրցավազքի մեջ։

Ինչպես տեսնում ենք՝ փաստերն ինքնին գալիս են ապացուցելու, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում խոստացվող օգուտները հիմնականում քարոզչական բնույթի են, իսկ գետնի վրա ունենք լրիվ այլ իրավիճակ, երբ անդամ երկրները բախվում են ռազմա-քաղաքական, անվտանգային, տնտեսական խնդիրների և ստիպված են լինում այդ հարցերը լուծել՝ «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով: Հետևաբար՝ կառույցին անդամակցելը Հայաստանին որևէ ռեալ օգուտ չի բերելու, փոխարենը՝ ստեղծելու է նոր անվտանգային ռիսկեր, որոնք դամոկլյան սրի պես կախվելու են Հայաստանի և հայ ժողովրդի գլխին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Правительство Бельгии ушло в отставкуПремьер-министры России и Азербайджана провели переговорыПрезидент Чехии уверен, что итоги выборов в Европарламент не изменят базовых ценностей ЕСГлава МИД Турции и Шойгу обсудили партнерство в вопросе региональной безопасностиГалстанян об отказе созыва внеочередного заседания НС: Это не стало для нас неожиданностьюСовет НС отклонил предложение оппозиционных фракций о проведении внеочередной сессииМамиджанян: Возможно, через 96 часов вопрос еще не будет решен, но мы найдем решениеКонджорян: Всех граждан Армении мы считаем нашим народомСамолет Вооруженных сил Украины впервые поразил цель на территории России: Sky NewsВсе стороны согласны с тем, что участие России в диалоге по Украине необходимо: МИД ШвейцарииКороль Бельгии принял отставку правительства премьер-министра Де КрооСнят фильм “Быть человеком. Манифест Рубена Варданяна”WP: пропалестинские активисты исписали граффити статуи возле Белого домаАрхиепископ: По всем направлениям в нашей жизни одна разрухаВышел фильм «Быть человеком. Манифест Рубена Варданяна»Toxicological Sciences: вечные химикаты связаны с высоким риском болезней сердцаМинистр иностранных дел Армении поздравил индийского коллегу с переназначением на должность министра ИД страныЗеленский: «Украинские войска полностью контролируют ситуацию в Сумской области»Ереванский метрополитен: 8 из 32 колесных пар уже находятся у насПремьер-министр Бельгии уходит в отставку после поражения на парламентских выборахЮжная Корея насчитала 310 шаров с мусором, запущенных 9 июня из КНДРЧетверых граждан Азербайджана признали виновными в жестоком убийстве в Красноярском краеВ июне и июле в Ереване будет проведен ряд культурных проектовИ.о. главы МИД о «Зангезурском коридоре»: Иран против изменений границ в регионе Нетаньяху призвал лидера оппозиции Бенни Ганца пересмотреть решение о выходе из правительстваДвижение «Тавуш во имя Родины» призывает граждан объединиться и решить вопрос будущего АрменииДепутат: В областях Армении не осталось стражей порядка - даже сотрудники уголовной полиции находятся здесьНа выборах в Европарламент лидирует Европейская народная партияМакрон назначил новые выборы в Национальное собрание из-за поражения его партии на выборах в ЕвропарламентВ Telegram произошел масштабный сбойНефть Brent подорожала до $79,8 за баррельНа территории Армении есть закрытые автодорогиВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 10 ИЮНЯШествие во главе с архиепископом Багратом Галстаняном дошло до проспекта БаграмянаПартия министра военного кабинета Израиля покинула правительствоKia отзывает около 463 тыс. автомобилей в США из-за опасности возгорания при парковке или движенииОрганизаторы митинга подсветили здания правительства и почты в виде горы АраратМитинг во главе с архиепископом Багратом на Площади Республики (прямой эфир)Израиль продлил запрет на деятельность телеканала Al Jazeera в стране еще на 45 днейФранция и США продолжат совместные усилия по деэскалации напряженности на Ближнем ВостокеЗахарова: МИД России направил Армении ноту протеста после посещения армянской делегацией БучиВ Белом доме отказались сообщить, состоится ли встреча Байдена и Нетаньяху в ВашингтонеПогода в АрменииМарукян: Алиев хочет ликвидировать все основы международного права, связанные с нагорно-карабахским конфликтомПо обвинению в нападении на премьер-министра Дании арестован 39-летний гражданин ПольшиНикол Пашинян решительно осудил нападение на премьер-министра ДанииНарендра Моди в третий раз будет приведен к присяге в качестве премьер-министра ИндииУченые впервые выяснили, что тигровых акул может вырвать проглоченными ими мелкими животнымиИран призвал страны группы D-8 разорвать все отношения с ИзраилемВ работе Telegram зафиксирован массовый сбой
Самое популярное