Папикян обсудил с министрами Швеции, Болгарии, Греции, Кипра и Грузии вопросы двустороннего сотрудничества Глава МВД Армении не принял лидера движения «Во имя Родины» (прямой эфир) Я и все люди, обладающие системой духовных ценностей, всегда будем поддерживать нашего Католикоса и Армянскую Апостольскую Церковь. Руководитель движения «Единство» Арман Варданян Первопрестольный Святой Эчмиадзин: Гарегин II посетил мемориальный комплекс «Сардарапат» Собирательная воля должна вести нас по пути к демократической Армении. Арарат Мирзоян Институт Лемкина призывает президента Азербайджана освободить всех армянских пленных Католикос Всех Армян направил поздравительное послание по случаю Дня Республики Департамент О-де-Сен Франции готов оказать необходимую поддержку пострадавшей от наводнения области Тавуш Католикос Всех Армян отслужил панихиду по погибшим в результате наводнения Проект “Перекресток мира” похвален и обладает потенциалом для региональной стабильности: Джон Иньярриту 

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ-ն գործնականում է ապացուցել անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու կարողությունը

Аналитический

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման օրակարգը առանցքային է  դարձել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար: Օրեցօր ակտիվանում են խոսակցությունները, որ Հայաստանը պետք է լքի Ռուսաստանի հովանու ներքո գործող կառույցները, սկսի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցության գործընթաց կամ ռազմական դաշինքների մեջ մտնի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: ՆԱՏՕ-ն էլ ըստ այդ տրամաբանության կարող է դառնալ նոր և ավելի արդյունավետ անվտանգային հովանոց ՀՀ համար:

Այդպես՞ է դա, թե ոչ՝ նայենք փաստերին:  Եվ այսպես, ՀԱՊԿ կանոնադրության  4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Իսկ ահա ՆԱՏՕ կանոնադրության 4-րդ գլխում տեսնում ենք հետևյալ ձևակերպումը՝ ՆԱՏՕ անդամ երկրների դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կառույցը ունի այդ ագրեսիային արձագանքելու իրավունք, սակայն չունի այդ քայլին դիմելու որևէ բարոյական կամ իրավական պարտավորվածություն: Կարծում ենք, ռազմագիտության գիտակ պետք չէ լինել, հասկանալու համար երկու ձևակերպումների տարբերությունը և այն, թե որ կառույցն է ունակ գործնականում ապահովել իր անդամ երկրների անվտանգությունը: Եթե ՆԱՏՕ-ի կանոնադրության դեպքում ձևակերպումները հեղհեղուկ են և կարող են մեկնաբանվել՝ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամեն բան ավելի քան հստակ է՝ անդամ պետություններից մեկի դեմ հարձակումը՝ հարձակում է անդամ բոլոր պետությունների դեմ և այդ դեպքում ռազմական օգնության տրամադրումը չի կարող տարընթերցման տեղիք տալ:

Հայաստանի իշխանությունները, զբաղված լինելով արևմտյան անվտանգային հովանոցի լոբբինգով, փորձում են մանիպուլացնել ՀԱՊԿ կանոնադրության այս կետի արդյունավետության հարցը և պնդում են, որ իրենք դիմել են օգնություն ստանալու համար, սակայն ՀԱՊԿ-ն մատը մատին չի խփել:  Սակայն, շատ կարևոր է ֆիքսել, թե որ հադվածով է Հայաստանը մի քանի անգամ դիմել ՀԱՊԿ-ին: 

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով, որի բովանդակությունը հետևյալն է ՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մասին» կանոնակարգի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ-պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին մի կետով, որը չի ենթադրում ռազմական օգնության տրամադրում և այսօր հոխորտում են, որ օգնությունը չի տրամադրվել: Կարծում ենք՝ մանիպուլյացիան այս դեպքում ավելի քան ակնհայտ է:

Սակայն, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համեմատականները միայն տեսական դաշտով չեն սահմանափակվում: Դիցուք՝ ՆԱՏՕ-ն նախընտրում է չնկատելու տալ կառույցի անդամ պետությունների խնդիրները: Օրինակ՝ ընդամենը մեկ տարի առաջ սրվել էին Հունաստանի և Ալբանիայի հարաբերությունները, որոնք սպառնում էին լրջագույն զինված բախման հանգեցնել, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում:

ՆԱՏՕ-ն ընդհանրապես որևէ կերպ չարձագանքեց այս կոնֆլիկտի էսկալացիային, ասես այն գոյություն էլ չուներ: Իսկ այժմ այն մասին, թե ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքում իր անդամ երկրներում առաջացած խնդիրներին: 2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց ՀԱՊԿ առաջնորդներին՝ խնդրելով աջակցություն; Իր որոշումը Տոկաևը բացատրել է նրանով, որ երկրում գործում են «արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբավորումներ»: Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ՀԱՊԿ խորհուրդը հայտարարեց, որ Հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան: Գործողությանը միացան զինծառայողներ Բելոռուսից, Հայաստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից: Առաջատար ստորաբաժանումներն անմիջապես սկսեցին կատարել իրենց հանձնարարված խնդիրները։

Հունվարի 6-ի օրվա առաջին կեսին միայն ռուսական կողմից երկրում տեղակայված էին՝ հատուկ նշանակության 45-րդ գվարդիական բրիգադը, 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիան, 217-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գունդը ու ՌԴ հատուկ գործողությունների ուժերի «Սենեժ» ջոկատի ուժերը։  Հունվարի 7-ին արդեն իսկ առաջադրված խնդիրները համարվել են լուծված: Կարծում ենք՝ գործնականում էլ երկու կառույցների արդյունավետությունը ավելի քան ակնհայտ է:

Հարկ է նաև ընդգծել տարբերությունը այն սկզբունքների միջև, որոնցով առաջնորդվում են երկու կառույցները: ՀԱՊԿ-ն առաջնորդվում է անդամ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով: 

Մինչդեռ, գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն օգտագործվում է որպես ԱՄՆ գլոբալ արտաքին քաղաքականության գործիք և անդամ պետություններին հաճախ փորձում են ներգրավել իրենց սահմաններից դուրս գտնվող հակամարտությունների մեջ (Աֆղանստան, Իրաք): ՀԱՊԿ-ը գործում է բացառապես իր տարածաշրջանում, և Ռուսաստանը չի ստիպում իր անդամ երկրներին մասնակցել իր գլոբալ արտաքին քաղաքական նախագծերին: Միևնույն ժամանակ, հենց ՀԱՊԿ-ն է հանդիսանում այն միակ ռեալ ուժը, որը հետ է պահում Եվրասիական մայրցամաքը ցնցումներից և անկայունությունից:

Ռուսաստանի հետ գրեթե բոլոր կապերը խզած հետխորհրդային  երկու երկրները՝ Վրաստանը և Ուկրաինան, վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ակտիվորեն փորձում են անդամակցել ՆԱՏՕ-ին ու արևմտյան լուրջ ռազմական ներկայություն ապահովել իրենց տարածքներում, սակայն չեն կարողանում որևէ նշանակալի առաջընթաց գրանցել այդ գործընթացում:

Այս պարագայում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կամ արևմտյան առանձին պետությունների հետ ռազմական դաշինքների մեջ մտնելու մասին քննարկումները միմիայն քաղաքական վառ երևակայության արգասիք են: Դրանք կեղծ օրակարգեր և պատրանքներ են ստեղծում Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ և չեն նպաստում իրական լուծումների ի հայտ գալուն:

ՀՀ իշխանությունները փորձում են դուրս բերել երկիրը մի անվտանգային հովանոցի տակից, որը հստակ ամրագրում է կոլլեկտիվ պաշտպանության սկզբունքները, որը գործնականում ապացուցել է այդ սկզբունքները իրագործելու կարողությունը և որի կազմում լինելով մենք հնարավորություն ունենք արտոնյալ պայմաններով որակյալ զենք-զինամթերք ձեռք բերել: Փոխարենը՝ հանրությանը առաջարկում են մտնել մի անվտանգային հովանոցի տակ, որը իր անդամների պաշտպանության հարցում անգամ չունի հստակ ամրագրված սկզբունքներ, որևէ ցանկություն չի դրսևորում ռազմական օգնություն ցուցաբերել վերջիններիս և դժվար թե Հայաստանը այս առումով դառնա «երջանիկ բացառություն»:

Հետևությունները թողնում ենք ձեզ;

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Есть существенные изменения в атмосфере, но это не значит, что мы достигли финиша: Никол Пашинян о мирном договореЭкс-премьеру Таиланда Чинавату предъявили обвинение по делу об оскорблении монархииПапикян обсудил с министрами Швеции, Болгарии, Греции, Кипра и Грузии вопросы двустороннего сотрудничестваМинистр территориального управления и инфраструктур Армении: Масштабы бедствия огромныВ столице Индии зафиксировали самую высокую температуру за историю наблюденийПашинян ожидаемо оправдал действия полицейских против Католикоса всех армян WP: США могут ввести санкции против КНР за помощь РФПашинян: После «бархатной революции» 2018 года экономика Армении выросла почти на 30%«Национальный фронт»: Премьер-министр Армении 28 мая должен был быть в Сардарапате в 09:00СМИ: Израиль полностью отключил связь и интернет в РафахеГлава МВД Армении не принял лидера движения «Во имя Родины» (прямой эфир)Какие киберугрозы актуальны для стран СНГ?Союз армян России требует провести независимое расследование инцидента в «Сардарапате»Я и все люди, обладающие системой духовных ценностей, всегда будем поддерживать нашего Католикоса и Армянскую Апостольскую Церковь. Руководитель движения «Единство» Арман ВарданянПутин: Ввод западных войск на Украину - это ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликтуОливье Декотиньи направил поздравительное послание по случаю Дня РеспубликиГлава МОНКС призвала студентов помочь в ликвидации последствий наводненияПервопрестольный Святой Эчмиадзин: Гарегин II посетил мемориальный комплекс «Сардарапат»Священнослужителям во главе с Католикосом всех армян удалось подняться к мемориальному комплексу «Сардарапат»МИД РА поздравил Эфиопию по случаю Национального дняДизайн логотипа Apple в iPad может быть измененПарламент Дании отклонил законопроект о признании палестинского государстваВысшее руководство Армении посетило мемориальный комплекс СардарапатСергей Петросян назначен начальником Военно-топографической службы ВСНорвегия официально признала ПалестинуМэр: В Ахтале Лорийской области Армении продукты к вечеру могут закончитьсяСобирательная воля должна вести нас по пути к демократической Армении. Арарат МирзоянБельгия и Украина подписали соглашение по безопасностиПолицейские попытались воспрепятствовать входу Гарегина II на территорию мемориального комплекса «Сардарапат»Украина трижды за ночь пыталась атаковать территорию России: МО РФПо случаю Дня республики состоялась церемония награжденияПарламент Грузии готовится преодолеть вето президента на законопроект «О прозрачности иностранного влияния»Блинкен поддержал совместную работу Армении и Азербайджана для достижения мираПекин призвал Вашингтон не вмешиваться в пограничные споры между Китаем и его соседямиРФ придает большое значение союзническим отношениям с Азербайджаном: ПутинАрхиепископ: Сегодня никакого митинга не будетОт имени Сержа Саргсяна возложен венок к памятнику Сардарапатской битвыПремьер-министр Армении впервые не посетил СардарапатПрезидент Аргентины сменил премьер-министраАрхиепископ: Это дело на себя должны были взять политические силы Армении«Грапарак»: Никол Пашинян не поедет в Сардарапат«Грапарак»: Никол Пашинян не поедет в СардарапатАрхиепископ: Пашинян не приехал в Сардарапат по двум причинамИнститут Лемкина призывает президента Азербайджана освободить всех армянских пленныхКатоликос Всех Армян направил поздравительное послание по случаю Дня РеспубликиНа территории РА есть закрытые автодорогиПоздравительное послание премьер-министра Никола Пашиняна по случаю Дня республикиСурен Папикян отбыл с рабочим визитом в БрюссельРоссийский парламентарий: Разделяем подходы Баку по взаимодействию в ПАСЕНа территории Республики Армения есть закрытые автодорогиИшхан Сагателян назвал Полицию РА организованной преступной группировкой
Самое популярное