Քանյե Ուեսթին նկատել են իր երիտասարդ կնոջ հետ Դուբայում՝ բաժանման մասին լուրերից հետո
Другое![Քանյե Ուեսթին նկատել են իր երիտասարդ կնոջ հետ Դուբայում՝ բաժանման մասին լուրերից հետո](/timthumb.php?src=disc/24-11-23/ae5a56a0d72c29f8817ef31322bf59e4.jpg&w=780)
Դիզայներ Բյանկա Սենսորին և ռեփեր Քանյե Ուեսթը վերամիավորվել են Դուբայում՝ իրենց հարաբերությունների խզման մասին լուրերից հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Երաժշտին և նրա երիտասարդ կնոջը նկատել են Դուբայի ռեստորաններից մեկում։ Սենսորին կրում էր կրծկալ և շատ կարճ կիսաշրջազգեստ։ 28-ամյա դիզայներն իր հեռախոսով նկարահանում էր, թե ինչպես է 46-ամյա ռեփերը շփվում ռեստորանի շեֆ խոհարարի հետ։ Ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես է ռեփերը հանում իր Yeezy ապրանքանիշի գուլպա–սպորտային կոշիկներն ու հանձնում խոհարարին, որպեսզի փորձի կոշիկները։
Սենսորին և Ուեսթը նաև նկարահանվել են Դուբայի մեկ այլ հաստատությունում՝ երգիչ Քրիս Բրաունի երեկույթի ժամանակ:
![](banners/armflix.jpg)