ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել Դամասկոսի օդանավակայանի վրա հարձակումները
Россия![ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել Դամասկոսի օդանավակայանի վրա հարձակումները](/timthumb.php?src=disc/27-11-23/d657e51722858dff898472771f0041ee.jpg&w=780)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իսրայելից պահանջել է դադարեցնել Դամասկոսի օդանավակայանի վրա հարձակումները․
«Պետք է դադարեցվեն անմեղ մարդկանց կյանքը վտանգող անպատասխանատու գործողությունները։ Համոզված ենք՝ նման արատավոր պրակտիկան հղի է ծայրահեղ վտանգավոր հետևանքներով, հատկապես՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման և դրա հետեւանքով տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին»,- հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ն Սիրիային ուղղված հարվածները գնահատում է որպես այդ պետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտում, ինչպես նաև դատապարտում է Իսրայելի հարձակումը օդանավակայանի վրա:
![](banners/armflix.jpg)