CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 года США, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летом В Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метров Пашинян и Путин провели телефонный разговор Омбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражают Грызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном Кавказе Министры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружением Ситуация у здания МИД Армении накалилась (прямой эфир) Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС Дипломаты аккредитованных в Армении представительств посетили зону бедствия 

Գիտության ոլորտը՝ պետության առաջնահերթություն. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտուժի» կոնֆերանսին

Наука и культура

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին, որն անցկացրել է «Գիտուժ» նախաձեռնությունը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կանֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Կոնֆերանսը մեկ հարթակում միավորել է գիտական, կրթական և տեխնոլոգիական համայնքների, պետական հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու  Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհի խոչընդոտները և դրանց լուծումները, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես գիտությունը դարձնել առաջնային գործիք ՀՀ անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել դրա կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ քննարկումները մասնակցային ու ներառական միջավայրում ապահովելու, տարբեր կարծիքներ հնչեցնելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտության ոլորտի առաջնահերթություններին. «Կառավարությունը հստակ ու չափելի թիրախներ է սահմանել՝ գիտության ֆինանսավորման, գիտության ոլորտի երիտասարդացման, սերնդափոխության, նոր գիտնականների ներգրավման, արդյունքների հաստատման և տեխնոլոգիական առաջընթացին նպաստելու առումով: Վերջին 3 տարիներին Կառավարությունը գիտության ոլորտում կատարել է էական ներդրումներ, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետության, միջանկյալ արդյունքների և դրանց չափելիության ցուցանիշները, որպեսզի մեր հաջորդ քայլերը լինեն առավել մտածված և արդյունքների տեսանկյունից՝ ավելի հաշվետվողական: Պետք է հասկանալ նաև հասարակության, տնտեսության և գիտական համայնքի ակնկալիքները գիտության ոլորտից: Մեր խնդիրն է՝ զարգացնել նաև կապը գիտության արդյունքների և տնտեսության միջև»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ արդեն իսկ ավելացել է 2,5 անգամ՝ ավելի քան 150 %-ով, և հասել ավելի քան 30 մլրդ-ի, որը բերում է տեսանելի փոփոխություններ:

«Նախորդ տարի գրանցել ենք գիտնականների թվի աճ. մեր դրամաշնորհային ծրագրերի մեծ մասը՝ ավելի քան 70%-ը, բաժին է հասնում մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին: 2024 թվականի հունվարից գիտնականների աշխատավարձերի շուրջ 170 տոկոս աճ կունենանք: Այս գործընթացներին նպասում է նաև տեխնիկական հագեցվածության ապահովումը: Միայն  նախորդ տարի 28 գիտական սարքավորումներ են գնվել՝ շուրջ 2,9 մլրդ դրամ արժողությամբ: Կան նույնիսկ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, որոնք թույլ են տալիս լուրջ և արդիական հետազոտություններ իրականացնել: Այս տարի արդեն 4,2 մլրդ-ի շրջանակում սարքավորումների գնման հայտեր են հավաքագրվել, և կազմակերպվում են գնման գործընթացները»,- փաստել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հասարակական գիտությունների կարևորությանը. «ԿԳՄՍ նախարարությունը գիտության զարգացման առաջնահերթություն է դիտարկում ոչ միայն բնագիտամաթեմատիկական գիտությունները, այլև հասարակագիտությունը: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում և ականատես լինում մեզ ծանոթ աշխարհակարգի ամբողջական վերափոխմանը, որտեղ հասարակագիտությունը մեծ անելիք ունի»:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կոնֆերանսի մասնակիցներին տեղեկացրել է, որ 2024 թ. բյուջետային հայտում առաջարկվել է Հայաստանում սուպերհամակարգչային արհեստական բանականության կենտրոն ստեղծել՝ 8 մլն դոլար արժողությամբ: Հարցն առաջիկայում կքննարկվի Կառավարության նիստում:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա մասնագետների պատրաստման խնդրին. «Առաջարկվող բոլոր գաղափարները փորձում ենք կյանքի կոչել շարունակական և  նոր ծրագրերի շնորհիվ՝ ապահովելով ինչպես կրթական, այնպես էլ գիտական բաղադրիչները: Դրանք միտված է գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և տնտեսության զարգացմանը»:

«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն իր հերթին ընդգծել է. «Գիտությունն այլևս անհատների գործ չէ, այն համակարգված և կազմակերպված ընթացք է:  Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ոչ միայն հասարակական, այլև տեխնոլոգիական են: Մարդկությունը միշտ կարողացել է գտնել բարդ իրականությունից ելք, որը եղել է նաև ռիսկի ճանապարհ, իսկ այդ ճանապարհի առաջամարտիկները գիտնականներն են»:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված համալսարաններում և ինստիտուտներում առկա գիտական ներուժին և ապագայի պահանջներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտությանը, Հայաստանում հումանիտար և հասարակագիտական գիտությունների առաջխաղացմանը, գիտության առևտրայնացմանը:

Կոնֆերանսն անցկացվում է գիտության ոլորտի վերաբերյալ 8 պանելային քննարկումների միջոցով: Ամփոփվել են նաև «Գիտուժ» նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և հետագա անելիքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 годаСША, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летомОдежда, телефон, личные вещи есть, а ее нет: с ночи 31 мая ищут композитора Анаит МнацаканянЗеленский: Украина исключает альтернативные «мирные саммиты», в частности, предложенный КитаемВ Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метровСуренян: Наконец-то в ближайшие дни мы несколько согреемсяКлиматическая «активистка» проникла в Музей Орсе в Париже и изуродовала шедевр Клода Моне«Паст» - Армения отказала России в предложенной помощиС удовлетворением отмечаю развитие торгово-экономического, культурного и гуманитарного сотрудничества между Россией и Арменией: Мишустин ПашинянуFinancial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружияГнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствияИзраиль представил ХАМАС новое предложение о прекращении огня: БайденНа дороге М-6 продолжаются восстановительные работыЯпонский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг ЛуныПереговоры с Москвой сейчас нереальны: ЗеленскийПашинян и Путин провели телефонный разговорИзраильские истребители нанесли удары по югу ЛиванаУкраина подверглась массированной атаке: Зеленский заявил о необходимости дополнительных поставок Patriot и F-16Глава Пентагона: Война с Китаем не является ни неминуемой, ни неизбежнойАвтопробег в Гюмри во главе с архиепископом Багратом ГалстаняномДепутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игрокиОмбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражаютВ администрации и детском саду села Арташен вспыхнул крупный пожарАвтодорога Ванадзор-Алаверди-Айрум-Баграташен закрытаУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития ракаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 ИЮНЯНикол Пашинян присутствовал на церемонии открытия амфитеатра в городе ВедиЕС ввел санкции в отношении командования Вооруженных сил ИранаРубен Рубинян обсудил с послом Швейцарии перспективы сотрудничестваОбязательное медицинское страхование для въезжающих в Грузию туристов вступит в силу в 2026 годуГенпрокуратура Армении обжалует оправдательный вердикт по делу Сержа Саргсяна и другихВ новую рейтинговую таблицу ФИДЕ вошли шесть представителей Армении NYT: удары оружием США по РФ могут начаться в течение нескольких часов или днейОжидал ли Серж Саргсян оправдательного приговора?В Ереване открылся новый офис связи и поддержки EUMAГрызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном КавказеМинистры обороны США и Китая провели в Сингапуре встречуПопытки Киева атаковать Россию с использованием американского оружия указывают на участие США: ПесковУровень воды в озере Севан в мае повысился на 20 сантиметровГалстанян со сторонниками шествием отправился во двор церкви «Сурб Анна» ЕреванаНАТО с каждым днем ​​все ближе приближается к войне на Украине: ОрбанМинистр: Вещание «Первого канала» на территории Армении было возобновлено сразу после выплаты долгаВ селе Каркоп Лорийской области Армении водоснабжение и электричество пока не восстановленыТретий президент Армении Серж Саргсян оправдан14-й пакет санкций ЕС против России может быть принят в середине июня: О'салливанАвстралия выделит более $13 млн на обеспечение Украины электроэнергиейНеизвестный во время акции повредил колесо полицейской машины: Возбуждено уголовное делоМинистр: В Армении не возникнет проблем с дизелем и бензином из-за нарушенного ж/д сообщения с ГрузиейСитуация перед зданием МИД Армении остается напряженной: Самочувствие одного из граждан ухудшилосьВ Ереване между полицией и протестующими началась стычка
Самое популярное