Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
Право![Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում](/timthumb.php?src=disc/01-12-23/f40d3d759da890e39f08091013a89c3f.jpg&w=780)
ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 25-ամյա Կարեն Ս.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![](banners/armflix.jpg)