«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին լուրը մտահոգիչ է»․ Տոյվո Կլաար
БлогосфераՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Մտահոգիչ լուր՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։
Կենսական է, որ տեղում տիրի հանգստություն, և որոշիչ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»։