Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը և մի քանի նախարարներ հրաժարական են տվել
Всемирная пресса![Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը և մի քանի նախարարներ հրաժարական են տվել](/timthumb.php?src=disc/14-12-23/e3be155f506b6398924ef75e02ef8e29.jpg&w=780)
Ճապոնիայի կառավարության երեք նախարարներ հրաժարական են տվել կուսակցության նվիրատվությունների հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է Kyodo News գործակալությունը։
Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան, ազգային գործերի և կապի նախարար Ջունջի Սուզուկին և գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարար Իչիրո Միաշիտան հինգշաբթի վաղ առավոտյան հրաժարական են ներկայացրել վարչապետ Ֆումիո Կիսիդային, որոնք ընդունվել են։
Վարչապետի աշխատակազմում է նաև կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն, ով նույնպես այսօր պետք է հրաժարական տա վերը նշված սկանդալի պատճառով։
![](banners/armflix.jpg)