Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել հրեաներից
Досуг![Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել հրեաներից](/timthumb.php?src=disc/26-12-23/f166c2074794d841798a01594a7fae8e.jpg&w=780)
Ռեփեր Քանյե Ուեսթը Instagram սոցիալական ցանցի իր էջում անսպասելիորեն ներողություն է խնդրել հրեաներից։ Հակասեմական արտահայտությունների համար նա ներողություն է խնդրել եբրայերենով:
«Ես նպատակ չեմ ունեցել ցավ պատճառել կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, և ես խորապես ափսոսում եմ ցանկացած ցավի համար, որը կարող էի պատճառել»,- գրել է Ուեսթը` հավելելով, որ մտադիր է դասեր քաղել այս փորձից:
Բացի այդ, նա նշել է, որ իր համար կարևոր է հրեաների ներողամտությունը, և ինքը «պատրաստ է քավել մեղքը և նպաստել միասնությանը»։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Քանյե Ուեսթը պարբերաբար հանդես է եկել հակասեմական հայտարարություններով։
![](banners/armflix.jpg)