Митинг во главе с архиепископом Багратом на Площади Республики (прямой эфир) Захарова: МИД России направил Армении ноту протеста после посещения армянской делегацией Бучи В Белом доме отказались сообщить, состоится ли встреча Байдена и Нетаньяху в Вашингтоне Нарендра Моди в третий раз будет приведен к присяге в качестве премьер-министра Индии Иран призвал страны группы D-8 разорвать все отношения с Израилем Никол Пашинян посетил участок села Марц межгосударственной дороги Ванадзор- Алаверди Премьеры Эстонии и Бельгии, глава МИД Польши претендуют на пост главы дипломатии ЕС Архиепископ Баграт Галстанян вместе со своими сторонниками автопробегом направляется в Ванадзор (прямой эфир) «Паст»: Что дадут Армении западные обещания? Пресс-конференция архиепископа Баграта Галстаняна международным СМИ (прямой эфир) 

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ. նախաձեռնվել է 90 քրեական վարույթ

Общество
Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվել է թվով 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալություն»-ում (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և «Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում), «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հանրային գնումների, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտները համակարգող մի շարք լիազոր մարմիններում:
 
«2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացվել է թվով 215 մշտադիտարկում: Ընդ որում, 215 մշտադիտարկումից 87-ը՝ իրականացվել են քաղաքացիների կողմից ներկայացված հանրագրերի, դիմում-բողոքների հիման վրա: Հարկ ենք համարում փաստել, որ նշյալ գործառույթներն իրականցվել են հիմնականում առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, հարկային և մաքսային ոլորտների, դեղերի ներմուծման գործընթացների վերահսկողության, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:
 
2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրվել են շուրջ 117 միլիարդ ՀՀ դրամ առերևույթ խախտումներ, որի շրջանակներում վերականգնվել է շուրջ 1,034 միլիարդ ՀՀ դրամ:
2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին են ներկայացվել շուրջ չորս տասնյակ օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ և շուրջ ութ տասնյակ այլ առաջարկություններ, որոնց գերակշիռ մասի շրջանակներում ՀՀ վարչապետի կողմից լիազոր մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 
2023թ. ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով, ներկայացված 97 միջնորդությունների հիման վրա նախաձեռնվել են թվով 90 քրեական վարույթներ (2022թ-ի արդյունքներով՝ 78 միջնորդությունից նախաձեռնվել էր 77 քրեական վարույթ): Նշյալ 90 քրեական վարույթներից 46-ը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, 43-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
 
Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի, ինչպես նաև, հաշվի առնելով ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած համակարգային մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ Ծառայության կողմից սահմանված կարգով մշակվել և ս/թ. մարտ ամսից շրջանառության է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունը վերապահվելու է ՊՎԾ-ին:
 
ՊՎԾ կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանման ուշադրության կենտրոնում է գտնվում նաև հանրային գնումների ոլորտը: Հաշվի առնելով հանրային գնումների գործընթացներում առկա մեծաթիվ ռիսկերը, ինչպես նաև դրանցում հնարավոր խախտումների ու չարաշահումների կանխարգելման և բացառման ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Ծառայության՝ գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը հատկացվել է լրացուցիչ 10 հաստիքային միավոր, որոնց համալրման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:
Այս պահի դրությամբ քաղաքացիներից Ծառայություն են մուտքագրվել թվով 633 հանրագիր և դիմում-բողոքներ (2022թ.՝ 589): Նույն ժամանակահատվածում Ծառայություն է մուտքագրվել թվով 3.131 (2022թ.՝ 2.909) ՄՏԻՑ գրություն և ելքագրվել է թվով 2.713 (2022թ.՝ 2.548) ԵԼԻՑ գրություն:
 
Ծառայությունը 2023թ. ընթացքում մշտադիտարկումներ է իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում՝ քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում-բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, «Թեժ գիծ» ծառայության աշխատանքների կազմակերպման և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ: Ընդ որում, արդեն իսկ ամփոփվել են ՀՀ առողջապահության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, որոնք սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին՝ լիազոր մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկությամբ, որոնք միտված են արձանագրված համակարգային խնդիրների վերհանմանն ու կանոնակարգմանը:
 
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Митинг во главе с архиепископом Багратом на Площади Республики (прямой эфир)Израиль продлил запрет на деятельность телеканала Al Jazeera в стране еще на 45 днейФранция и США продолжат совместные усилия по деэскалации напряженности на Ближнем ВостокеЗахарова: МИД России направил Армении ноту протеста после посещения армянской делегацией БучиВ Белом доме отказались сообщить, состоится ли встреча Байдена и Нетаньяху в ВашингтонеПогода в АрменииМарукян: Алиев хочет ликвидировать все основы международного права, связанные с нагорно-карабахским конфликтомПо обвинению в нападении на премьер-министра Дании арестован 39-летний гражданин ПольшиНикол Пашинян решительно осудил нападение на премьер-министра ДанииНарендра Моди в третий раз будет приведен к присяге в качестве премьер-министра ИндииУченые впервые выяснили, что тигровых акул может вырвать проглоченными ими мелкими животнымиИран призвал страны группы D-8 разорвать все отношения с ИзраилемВ работе Telegram зафиксирован массовый сбойУмер глава организации «Репортеры без границ» Кристоф ДелуарПрезидент Египта выразил поддержку в связи с «усилиями» Алиева по «установлению мира» на Южном КавказеСК России завершил расследование дела об убийстве певца Игоря ТальковаКонцепция окончательного облика «Каскада» представлена градостроительному совету при мэре ЕреванаТурция не возобновит торговлю с Израилем,пока не прекращеногонь в ГазеГенсек ООН внес ЦАХАЛ в черный списокСтолтенберг отказался от плана помощи Украине на $100 млрдВС Южной Кореи были подняты по тревоге из-за воздушных шаров с мусором из КНДРПашинян посетил квартал Вокзал Санаин в Алаверди и побеседовал с жителямиБилеты на концерт Государственного симфонического оркестра Армении в Лос- Анджелесе распроданыВ Словакии началось голосование по выборам в ЕвропарламентНикол Пашинян посетил участок села Марц межгосударственной дороги Ванадзор- АлавердиПремьеры Эстонии и Бельгии, глава МИД Польши претендуют на пост главы дипломатии ЕСПрезидент Зимбабве выразил желание присоединиться к БРИКСРегулярное употребление мелатонина снижает шансы пожилых людей на развитие возрастной макулярной дегенерации – исследованиеСвятейший Патриарх призвал канадских армян говорить во всеуслышаниео зверствах АзербайджанаИран и Индия намерены продолжить работу по расширению двусторонних отношенийНа всей территории республики время от времени ожидаются дожди и грозы, подъем воды в реках Байден отбыл с государственным визитом во Францию90-летний астронавт экипажа «Аполлон-8» разбился на самолете в штате ВашингтонАрхиепископ Баграт Галстанян вместе со своими сторонниками автопробегом направляется в Ванадзор (прямой эфир)Кайли Дженнер в образе Мерлин Монро«Паст»: Что дадут Армении западные обещания?Столтенберг: Украина имеет право атаковать военные объекты на территории РоссииВ Словакии, Италии, Латвии, Чехии и на Мальте стартовали выборы в ЕвропарламентВ Копенгагене напали на премьер-министра ДанииПресс-конференция архиепископа Баграта Галстаняна международным СМИ (прямой эфир)Париж обучит 4500 солдат ВСУ: МакронКатоликос Всех армян призвал канадскую общину рассказать политикам о зверствах АзербайджанаПомощник госсекретаря США посетит АрмениюСостоялся телефонный разговор глав МИД РФ и ИзраиляМинистры финансов Армении и Чехии обсудили вопросы расширения сотрудничестваВ Бонне демонстранты выразили протест против попыток Азербайджана обелить себяЕС поддерживает реформы в сфере юстиции в АрменииЭто абсурдно: Ален Симонян о новости о том, что Пашинян посетит Баку в ноябреКогда подписывается мирное соглашение, смысл Минской группы теряется: Ален СимонянЛидер движения «Во имя Родины» призвал начать новый диалог с Москвой
Самое популярное