Папикян обсудил с министрами Швеции, Болгарии, Греции, Кипра и Грузии вопросы двустороннего сотрудничества Глава МВД Армении не принял лидера движения «Во имя Родины» (прямой эфир) Я и все люди, обладающие системой духовных ценностей, всегда будем поддерживать нашего Католикоса и Армянскую Апостольскую Церковь. Руководитель движения «Единство» Арман Варданян Первопрестольный Святой Эчмиадзин: Гарегин II посетил мемориальный комплекс «Сардарапат» Собирательная воля должна вести нас по пути к демократической Армении. Арарат Мирзоян Институт Лемкина призывает президента Азербайджана освободить всех армянских пленных Католикос Всех Армян направил поздравительное послание по случаю Дня Республики Департамент О-де-Сен Франции готов оказать необходимую поддержку пострадавшей от наводнения области Тавуш Католикос Всех Армян отслужил панихиду по погибшим в результате наводнения Проект “Перекресток мира” похвален и обладает потенциалом для региональной стабильности: Джон Иньярриту 

Ովքեր և ինչպես են մանիպուլացրել հանրային կարծիքը

Аналитический
Գործող իշխանությունների ներկայացուցիչների մոտ, կարծես, սովորություն է դարձել հանրությանը մոլորեցնելը կամ մանիպուլատիվ հայտարարություններով հանդես գալը: Այսօր անդրադարձել ենք նման վարքագիծ դրսևորած և մանիպուլյացիայի վրա բռնված պաշտոնյաների տասնյակին:
 
Այսպես, դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։ «Եթե մենք համեմատենք, թե ինչքան է մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից, դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։ Եվ չնայած Վիճակագրական կոմիտեն դեռեւս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, եւ որքան է կազմել գնաճը։ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին, այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։
 
2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել էր իր ֆեյսբուքյան էջով: Նա խոստովանել է, որ իր բացթողումն է եղել այն, որ անձամբ չի այցելել այնտեղ՝ «դիակների պահպանման մանրամասներին» ծանոթանալու համար: Սակայն գլխավոր հարցին, որն անհանգստացնում է հանրությանը պատերազմի առաջին իսկ օրերից, ինչու են դիակների մի մասը յոթ ամիս շարունակ թաքցրել հանրությունից և հարազատներից, մնացել է բաց: Նախարարն այս մասին ոչինչ չի ասում:
 
Ոստիկանները ցուցմունք են տվել եւ հերքել են, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել են: Փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր՝ փողոցում հայհոյանքներ է հնչեցրել։
 
Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց անմիջապես հետո պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ճանապարհը ամենաուշը երեկոյան արդեն իսկ բաց կլինի։ Բնականաբար, այդպես չեղավ, սակայն, Ղահրամանյանը ով փաստացի ավելորդ լավատեսություն ու հույս էր ներշնչել հանրությանը, այդպես էլ չցանկացավ պատասխանել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման մանիպուլատիվ հայտարարություն անելը։
 
 
Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճահարույց հայտարարությունների, լրագրողի հարցին ի պատասխան՝ խոսեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի և դրա կանխման վերաբերյալ հայտարարության մասին՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը նման բան չի ասել, այլ լրագրողներն են «վերնագրային ընթերման» պատճառով հանգել նման եզրակացության։ Մինչդեռ Արմեն Գրիգորյանն իրապես արել է նման հայտարարություն։
 
 
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Սակայն, երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից, խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր 2007-ի համեմատ կրկնակի աճ ներկայացնել։
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նույնպես անչափ մեծ սեր ուներ մանիպուլատիվ հայտարարություններ հնչեցնելու հետ։ Մեկ նա հայտարարում էր․ որ Սև լիճը հայկական կողմի վերահսկողության տակ է, չնայած որ ՊՆ-ն իր հերթին պնդում էր, որ իրավիճակի փոփոխություն չկա, մեկ էլ պնդում էր, որ ադրբեջանցիները մոլորվել են ու միտումնավոր չեն մտել ՀՀ տարածք։
 
 
Եթե ադրբեջանական կողմը կրակ է բացում, հայկական կողմն էլ է պատասխան կրակ բացում, որն առաջ չկար։ Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։ Անդրանիկ Քոչարյանի ասածից հասկացվում է, որ այն ժամանակ կար չկրակելու հրաման:
 
 
Մինչդեռ, ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չկրակելու հրաման ինքը չի տվել և դա ընդհանրապես հավասարազոր է պետական դավաճանությանը:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Премьер-министр: Реальная зарплата в Армении выросла на 12,4%Telegraph: Зеленского просят не требовать от НАТО «невозможного» Давид Карапетян назначен генеральным секретарем МИД АрменииЕсть существенные изменения в атмосфере, но это не значит, что мы достигли финиша: Никол Пашинян о мирном договореЭкс-премьеру Таиланда Чинавату предъявили обвинение по делу об оскорблении монархииПапикян обсудил с министрами Швеции, Болгарии, Греции, Кипра и Грузии вопросы двустороннего сотрудничестваМинистр территориального управления и инфраструктур Армении: Масштабы бедствия огромныВ столице Индии зафиксировали самую высокую температуру за историю наблюденийПашинян ожидаемо оправдал действия полицейских против Католикоса всех армян WP: США могут ввести санкции против КНР за помощь РФПашинян: После «бархатной революции» 2018 года экономика Армении выросла почти на 30%«Национальный фронт»: Премьер-министр Армении 28 мая должен был быть в Сардарапате в 09:00СМИ: Израиль полностью отключил связь и интернет в РафахеГлава МВД Армении не принял лидера движения «Во имя Родины» (прямой эфир)Какие киберугрозы актуальны для стран СНГ?Союз армян России требует провести независимое расследование инцидента в «Сардарапате»Я и все люди, обладающие системой духовных ценностей, всегда будем поддерживать нашего Католикоса и Армянскую Апостольскую Церковь. Руководитель движения «Единство» Арман ВарданянПутин: Ввод западных войск на Украину - это ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликтуОливье Декотиньи направил поздравительное послание по случаю Дня РеспубликиГлава МОНКС призвала студентов помочь в ликвидации последствий наводненияПервопрестольный Святой Эчмиадзин: Гарегин II посетил мемориальный комплекс «Сардарапат»Священнослужителям во главе с Католикосом всех армян удалось подняться к мемориальному комплексу «Сардарапат»МИД РА поздравил Эфиопию по случаю Национального дняДизайн логотипа Apple в iPad может быть измененПарламент Дании отклонил законопроект о признании палестинского государстваВысшее руководство Армении посетило мемориальный комплекс СардарапатСергей Петросян назначен начальником Военно-топографической службы ВСНорвегия официально признала ПалестинуМэр: В Ахтале Лорийской области Армении продукты к вечеру могут закончитьсяСобирательная воля должна вести нас по пути к демократической Армении. Арарат МирзоянБельгия и Украина подписали соглашение по безопасностиПолицейские попытались воспрепятствовать входу Гарегина II на территорию мемориального комплекса «Сардарапат»Украина трижды за ночь пыталась атаковать территорию России: МО РФПо случаю Дня республики состоялась церемония награжденияПарламент Грузии готовится преодолеть вето президента на законопроект «О прозрачности иностранного влияния»Блинкен поддержал совместную работу Армении и Азербайджана для достижения мираПекин призвал Вашингтон не вмешиваться в пограничные споры между Китаем и его соседямиРФ придает большое значение союзническим отношениям с Азербайджаном: ПутинАрхиепископ: Сегодня никакого митинга не будетОт имени Сержа Саргсяна возложен венок к памятнику Сардарапатской битвыПремьер-министр Армении впервые не посетил СардарапатПрезидент Аргентины сменил премьер-министраАрхиепископ: Это дело на себя должны были взять политические силы Армении«Грапарак»: Никол Пашинян не поедет в Сардарапат«Грапарак»: Никол Пашинян не поедет в СардарапатАрхиепископ: Пашинян не приехал в Сардарапат по двум причинамИнститут Лемкина призывает президента Азербайджана освободить всех армянских пленныхКатоликос Всех Армян направил поздравительное послание по случаю Дня РеспубликиНа территории РА есть закрытые автодорогиПоздравительное послание премьер-министра Никола Пашиняна по случаю Дня республикиСурен Папикян отбыл с рабочим визитом в Брюссель
Самое популярное