Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր սիթի»-ից 100 միլիոն եվրոյի դիմաց
Спорт![Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր սիթի»-ից 100 միլիոն եվրոյի դիմաց](/timthumb.php?src=disc/08-01-24/4c33706ff25d850e4b576fb1e3e759c5.jpg&w=780)
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ ակումբից 100 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է բաց թողնել Հալանդին 100 միլիոն եվրոյի դիմաց, որն ընդունելի տրանսֆերային գումար է համարում Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն, ըստ պարբերականների, «Ռեալ»-ից առավել մեծ գումար կպահանջվի` նորվեգացի ֆուտբոլիստին գնելու համար: Հալանդի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ վերջնականապես կհստակեցվի Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցը:
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:
![](banners/armflix.jpg)