«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
СпортԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Իան Մատսենը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Իան Մատսենը մասնակցել է 15 հանդիպման, ստացել է 2 դեղին քարտ։
Transfermarkt-ը Իան Մատսենի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։