Իսրայելը ծրագրում է Եգիպտոսի հետ Գազայի սահմանը գրավելու գործողություն իրականացնել
Всемирная пресса![Իսրայելը ծրագրում է Եգիպտոսի հետ Գազայի սահմանը գրավելու գործողություն իրականացնել](/timthumb.php?src=disc/13-01-24/a9bb35833746791c5da151e52eedc5db.jpg&w=780)
Իսրայելը ծրագրում է Եգիպտոսի հետ Գազայի սահմանը վերահսկողության տակ առնելու գործողություն իրականացնել։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։
Իսրայելի և Եգիպտոսի անանուն պաշտոնյաները թերթին հայտնել են, որ իսրայելական իշխանություններն արդեն տեղեկացրել են Կահիրեին Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով ռազմական գործողություն պլանավորելու մասին:
Նշվում է, որ գրեթե երկու տասնամյակ Իսրայելը վերահսկում էր Գազայի հատվածի բոլոր սահմանները, բացառությամբ մեկի։ Այժմ հրեական պետությունը փորձում է վերականգնել վերահսկողությունը պաղեստինյան անկլավի հարավային սահմանի նկատմամբ։
![](banners/armflix.jpg)