Ձնաբքի տակ հայտնաբերված զինծառայողի լուսանկարները
Фотографии![Ձնաբքի տակ հայտնաբերված զինծառայողի լուսանկարները](/timthumb.php?src=disc/14-01-24/1febe505a7ced04311eef897ff58cb4f.jpg&w=780)
Այսօր ձնահյուսի տակից հայտնաբերված զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ համայնքից էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը Ներկայացնում ենք մահացած զինծառայողի լուսանկարները։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։
Նշենք, որ մեզ հասած տեղեկատվության համաձայն Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։ Նրա ծառայության ավարտին մնացել էր հաշված օրեր և ընտանիքն ու հարազատները անհամբեր սպասում էին զինվորի վերադարձին։
![](disc/14-01-24/f73ae16a778aef68d0ff592e78838840.jpg)
![](disc/14-01-24/f9e2641e44acc8ba860673a3a2be1dae.jpg)
![](disc/14-01-24/5abc4177398d28093172bc88697a6780.jpg)
![](disc/14-01-24/ee71b7ea8dcfeae22a5f2db90fac59a7.jpg)
![](banners/armflix.jpg)