Սարգիս Մելքումյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը
Спорт![Սարգիս Մելքումյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը](/timthumb.php?src=disc/14-01-24/c970eb316bcf9e2db60b47c6392c1680.jpg&w=780)
Ծննդով դավիթբեկցի, Եվրոպայի չեմպիոն Սարգիս Մելքումյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը 66 կգ քաշային կարգում։
Հունվարի 14-ին Ռուսաստանի դաշնության՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած MMA (խառը մարտարվեստ) մենամարտում Սարգիս Մելքումյանը հաղթել է ազգությամբ չեչեն Ռոման Զայնուլինին՝ դառնալով WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն:
«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանի զինվորներին, էն հերոս տղերքի, ովքեր հիմա սահմաններն են պահում, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Շնորհակալ եմ, որ հավատացել և քաջալերել եք ինձ, Աստված բոլորիս օգնական…»,-ասել է Սարգիսը:
![](banners/armflix.jpg)