Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Փյունիկ
Спорт![Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Փյունիկ](/timthumb.php?src=disc/17-01-24/54c582e6931fbc594a433526da029047.jpg&w=780)
Սոլոմոն Իմե Ուդոն տեղափոխվեց «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:
Սոլոմոն Ուդոն «Փյունիկ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»:
Կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Մեր նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները համապատասխանաբար:
Ուդոն ելույթներ է ունեցել նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:
Ուդոն իր կարիերայի բոլոր տիտղոսները նվաճել է Հայաստանում: Նա երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր, նախ «Շիրակի», հետո արդեն՝ «Արարատի»: Մեկ անգամ էլ Սոլոմոնը գյումրեցիների կազմում բարձրացրել է Հայաստանի Սուպերգավաթը:
Հաջողություն ենք մաղթում մեր նորեկին և մաղթում հաղթանակներ «Փյունիկի» հետ»,-ասված է հայտարարությունում:
![](banners/armflix.jpg)